Դաս31. (23.05- 27․05)
Թեմա. Աստղագիտությունը Հայաստանում
1.Հայ հնադարյան աստղագիտության ինչ նվաճումներ գիտեք:
2.Երբ է հիմնադրվել Բյուրականի աստղադիտարանը:
Հիմնադրվել է՝1946
3.Վ. Համբարձումյանի կյանքն ու գործունեությունը: Այցելություն աշխարհահռչակ գիտնականի տուն-թանգարան: Ծանոթություն նրա
թողած կտակի հետ:
4.Թվարկեք Բյուրականի աստղադիտարանի դիտողական գործիքները՝ աստղադիտակները:
Դաս30. (16.05- 20․05)
Թեմա. ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
1.Քվազերներ:
2.Մետագալակտիկա:
Մետագալակտիկա (մետա․.. և Գալակտիկա), գալակտիկաների և նրանց խմբերի հսկայական համակարգ, որի մասն են կազմում ժամանակակից խոշորագույն աստղադիտակների համար մատչելի բոլոր գալակտիկաները։ Մետագալակտիկայի ներկայումս դիտվող մասում գալակտիկաների թիվն անցնում է մեկ միլիարդից։ Մեր Գալակտիկայի կամ Ծիր կաթինի համակարգի ամենամոտ հարևաններն են Մագելանի մեծ և փոքր ամպեր կոչվող գալակտիկաները, որոնց հեռավորությունը շուրջ 160․000 լս.-տ. է, իսկ հայտնիներից ամենահեռավորներինը՝ ավելի քան 10 միլիարդ լս․-տ․ (հեռավորությունները որոշվում են գալակտիկաների սպեկտրներում գծերի կարմիր շեղման միջոցով)։ Մետագալակտիկայում նյութը բաշխված է խիստ անհավասարաչափ, հիմնականում կենտրոնացած է գալակտիկաներում, որոնք կազմում են տարբեր չափերի ու բարդության համակարգեր՝ սկսած կրկնակի, եռակի և բազմակի գալակտիկաներից մինչև գալակտիկաների կույտերը (պարունակում են մինչև մի քանի հազար բաղադրիչներ)։ Օրինակ, մեր Գալակտիկան, Անդրոմեդայի համաստեղության մեջ դիտվող հսկա գալակտիկան՝ իր արբանյակ-գալակտիկաներով, ինչպես նաև մի քանի մոտակա այլ գալակտիկաներ կազմում են գալակտիկաների տեղական համակարգը։ Որոշ աստղագետներ կարծում են, որ մետագալակտիկայում կան գալակտիկաների ավելի մեծ համակարգեր՝ գերկույտեր։ Ենթադրվում է, որ գալակտիկաների այդպիսի գերկույտ, կազմված տասնյակ հազարավոր գալակտիկաներից, շուրջ 60—100 միլիոն լս.-տ․ տրամագծով գտնվում է հյուսիսային գալակտիկական կիսագնդում (կենտրոնը՝ Կույսի համաստեղությունում)։ Գալակտիկաների այդ տեղական գերկույտի մեջ է մտնում, մասնավորապես, գալակտիկաների տեղական համակարգը։
3.Հաբլի օրենքը:
Հաբլի օրենք, գալակտիկայի կարմիր շեղման և գալակտիկայից ունեցած հեռավորության միջև գծային կապով տրվող օրենք։ Ձևակերպել է Էդվին Հաբլը՝ 1929 թ․։ Տրվում է հետևյալ բանաձևով
4. Տիեզերքի առաջացման Մեծ պայթյունի վարկածը:
Դաս 29. (10.05- 13․05)
Թեմա. ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
1.Մեր գալակտիկան. Կառուցվածքը
2.Աստղակույտեր:
Աստղակույտեր, աստղային համակարգերի տարածված ձևերից, հանդիպում են ինչպես մեր Գալակտիկայում, այնպես էլ արտաքին գալակտիկաներում։ Աստղակույտերը միմյանց հետ ֆիզիկապես կապված աստղերի համեմատաբար սեղմ խմբեր են, որոնք աչքի են ընկնում աստղային մեծ խտությամբ։ Գոյություն ունեն երկու տիպի աստղակույտեր՝ բաց (ցրված կամ գալակտիկ) և գնդաձև։
3.Աստղասփյուռներ:
Աստղասփյուռներ, համատեղ ծագում և գրեթե ընդհանուր ֆիզիկական հատկություններ ունեցող աստղերի ցրված, անկայուն խմբեր՝ պարփակված 30 — 200 պս չափեր ունեցող առանձին ծավալներում
4.Միգամածություններ:
Միգամածություններ, տիեզերական գոյացություններ, լինում են գալակտիկական և արտագալակտիկական։ Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր։ Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է աստղադիտակներով։ Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը։ Մեր Գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է Ածխի պարկը, որը գտնվում է Հարավային խաչ համաստեղությունում։ Ժամանակակից աստղագիտության տվյալներով՝ գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած